Общее·количество·просмотров·страницы

понедельник, 4 июля 2011 г.

Անաստաս Միկոյանի թոռը հրաժարվել է վճարել. «Դա այդքան չարժի»


Ձախողվել է Հեռավոր Արեւելքում գտնվող Վանինոյի նավահանգստի վաճառքի աճուրդը, որը մայիսին հաղթել էր Անաստաս Միկոյանի թոռը` Իվանը:
«Կոմերսանտ» թերթը գրում է, որ ձեռնարկատերը, ով աճուրդի ժամանակ խոստացել էր ռեկորդային 10,8 մլրդ դոլար վճարել, չի բացատրել իր արարքը, միայն հայտարարել է, որ նավահանգսիտն «այդքան գումար չարժի»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ռոսիմուշեստվոն» մայիսի 19-ին կայացած աճուրդում վաճառել է «Վանինոյի ծովային առեւտրային նավահանգիստ» ընկերության (Խաբարովսկ) 55 տոկոս բաժնետոմսերի փաթեթը` Իվան Միկոյանի «Սելտեխստրոյ» ընկերությանը 10 մլրդ 824 մլն ռուբլով:
Իվան Միկոյանը` խորհրդային հայտնի գործիչ Անաստաս Միկոյանի թոռը վերջերս է դարձել «Սելտեխստրոյ»-ի սեփականատ:
Վանինոյի նավահանգիստը Խաբարովսկի խոշորագույն նավահանգիստն է, 2010թ. բեռնաշրջանառությունը կազմել է 6,1 մլն տոննա:

Комментариев нет:

Отправить комментарий