Общее·количество·просмотров·страницы

понедельник, 4 июля 2011 г.

Եթե Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, կնշանակի, որ նա հրաժարվել է իր գաղափարախոսությունից, ասել է Լեւոն Շիրինյանը

Երեւան: Մեդիամաքս: Երեւանի Պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն այսօր ասել է, որ “հրեաները, որպես ցեղասպանություն ապրած ժողովուրդ, պետք է առաջինը ճանաչեին Հայոց ցեղասպանությունը”:


Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ նա ասել է, որ Իսրայելն օգտագործում է Ցեղասպանության խաղաքարտը որպես Թուրքիայի վրա ճնշման գործիք, որպեսզի Անկարան “հրաժարվի Պաղեստինի անկախությունը ճանաչելու իր քաղաքականությունից”:

Իր հերթին, քաղաքագետ Լեւոն Շիրինյանը նշել է, որ հնարավոր չի համարում Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը` հաշվի առնելով Երուսաղեմի եւ Անկարայի գործընկերային հարաբերությունները:

“Եթե Իսրայելը գնա այդ քայլին, կնշանակի, որ նրանք հրաժարվել են իրենց գաղափարախոսությունից”, - հայտարարել է Լեւոն Շիրինյանը:

Комментариев нет:

Отправить комментарий