Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել է, որ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի խորհրդատուները «բացառիկ ներդրում» են ունեցել ՀՀ Պաշտպանության ռազմավարական վերանայման (SDR) գործընթացում:
“Հատուկ ցանկանում եմ ընդգծել մեր միջազգային խորհրդատուների` պաշտոնաթող գեներալ-մայոր Ջոն Դրեւինկեւիչի, դոկտոր Անտոնիուս Բերնարդսի եւ դոկտոր Տիֆանի Պեդրոսի անգնահատելի ավանդը: Նրանք մեր կողքին էին գործընթացի մեկնարկից մինչեւ ավարտը, ցուցաբերելով ոչ միայն բացառիկ իմաստություն եւ պրոֆեսիոնալիզմ, այլ նաեւ գործին անձնական նվիրվածություն:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ իրականացված փորձագիտական քննարկումներին, ապա գործընթացի շրջանակներում դրանք առնչվել են ոչ միայն ՀՀ ԶՈՒ զարգացման հեռանկարներին, այլեւ ՀՀ-ՌԴ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման դերի, առաքելության եւ համատեղ գործելու կարողությունների զարգացմանը”, - ասել է նախարարը` հանդես գալով միջգերատեսչական հանձնաժողովի ամփոփիչ նիստում:
Սեյրան Օհանյանը հիշեցրել է, որ ռազմավարական վերանայման ոչ գաղտնի արդյունքները հրապարակվել են եւ հասանելի են ՊՆ կայքում, ինչը հնարավորություն է տալիս հասարակությանը եւ միջազգային հանրությանը ծանոթանալ Հայաստանի պաշտպանության ոլորտի ներկային եւ ապագային:

Комментариев нет:
Отправить комментарий