Եղվարդի խճուղու վրա գտնվող «Պալկովնիկի օբյեկտի» մոտ այսօր` հուլիսի 4-ին կրակել են մի քաղաքացու ծնոտին:
Քիչ առաջ ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի աշխատակիցները Եղվարդի խճուղու վրա գտնվող «Պալկովնիկի օբյեկտի» շրջակայքում քննչական-փորձարարական աշխատանքներ են կատարել:
Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 4-ին, 00:20-ի սահմաններում Երեւանի թիվ 3 կլինիկական հիվանդանոցից ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության դիմել ստորին շրթունքի հրազենային պատռվածք վերքով մի քաղաքացի, ով ներկայացել է Արմեն Սահակյան անվամբ: Հիվանդանոց են մեկնել ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը` Երեւանի քրեական հետախուզության բաժնի պետ Եգոր Անտոնյանի, ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Ավետիք Աբրահամյանի, Դավիթաշենի բաժանմունքի պետ Մուշեղ Հակոբյանի գլխավորությամբ: Այնտեղ է մեկնել նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչ Վահե Ասատրյանը:
Թիվ 3 կլինիկական հիվանդանոցում վնասվածք ստացած անձը հայտնել է, որ ինքն Արմեն Սահակյանն է, եւ դեմք-ծնոտի մասի փափուկ հյուսվածքների միջից բժիշկները կարողացել են հանել են մեկ գնդակ: Հրազենային գնդակն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն, որտեղ պետք է պարզվի, թե ինչ հրազենից է գնդակն արձակվել:
Վիրավորը հայտնել է, թե վնասվածքը ստացել է «Պալկովնիկի օբյեկտի» մոտ ինչ-որ անձանց հետ վիճաբանության ժամանակ: Փաստի առթիվ Մաշտովի քննչական բաժնում հարուցվել քրգործ քր.օր.-ի 34-104 եւ 235 հոդվածների հատկանիշներով: Սակայն այս պահին ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները ճշտել են նրա տված անուն-ազգանունը, չեն կարողանում ճշտել բնակության վայրը, եւ կան կասկածներ, ու նա ստել է իրավապահներին: Մաշտոցի բաժնի աշխատակիցները վիրավորին վերցրել են վերահսկողության տակ: