Անժելա Սարգսյանի տղամարդը՝ Կարեն Արեյանն է: Ըստ «Առաջին լրատվական»-ի տեղեկությունների ՀՀ ոստիկանությունը բացահայտել է, թե ով է դերասանուհի Անժելա Սարգսյանի մերկ լուսանկարներն ու տեսանյութը տեղադրել համացանցում: Դա Անժելայի զուգընկեր` նախկինում ավազակային հարձակման համար դատապարտված և այժմ պայմանական ազատության մեջ գտնվող, Կարեն Արեյանն է: Նա Անժելայի ''Օդնոկլասնիկի'' կայք-էջում պարբերաբար տեղադրում և հանում է Անժելայի մերկ լուսանկարները, որոնց մեջ կան այնպիսիք որ չափազանց էրոտիկ բնույթի են, և այս հոդվածում հրապարակման ենթակա չեն: Ըստ տեղեկությունների նա իր տգեղ արարքը բացատրել է նրանով, թե ցանկացել է դրանով պատժել դերասանուհուն իրեն լքելու համար:
Իսկ «Tert.am-ի հետ զրույցում Արեյանը ասել է. մեջբերում -''Ես չեմ ուզել, որ հարցն այսքան հնչեղություն ստանա, ես էդ նկարները դրել եմ 4-5 հոգու համար և 7 վայրկյան: Էդ նկարները դրվել են մենակ նրա համար, որ տեսնեն իր հրճված դեմքը ու հասկանան, որ ես էդ մարդը չեմ, էդ բռնաբարություն չի»,- ՝մեջբերման ավարտը:Արեյանը նույն թերթին իր վերջին հարցազրույցում ասում է որ այդ նկարները ''Ադնո''-ում տեղադրել է ոչ միայն ինքը այլ նաև "մոտ 30-40 հատ նկար Անժելան'' է նոր պրոֆիլ բացել և տեղադրել, վերջինս մինչ հայտնի դեպքերը իրեն է տվել ոչ միայն այդ, նաև այլ սիրեկանների հետ իր ինտիմ նկարները, որոնք բոլորը ըստ նրա Անժելան թաքուն է նկարել, տվել է որ դա տեսնելով Կարենը խանդի իրեն. -''ասում էր՝ էս ինչ սառն ես, ինչի՞ չես խանդում։'', իսկ սիրեկանների թիվը նորից ըստ Արեյանի հասնում է 15-ի և որոնց մեջ նրա ասելով կան ոչ միայն տղաներ... և դեռ շատ բաներ կան որ ինքը(Արեյանը) չի ցանկանում ասել ոչ հիմա ոչ հետո: Նրա խոսքերով քանի որ Անժելան ամուսնացած է և ինքն էլ ուզեցել է իր կյանքը դասավորել, ցանկացել է այլևս չհանդիպեն իրար, բայց Անժելան ամեն անգամ իրեն սպառնացել և շանտաժի է ենթարկել՝ ասելով կդիմի ոստիկանություն որ Արեյանը իրեն բռնաբարել է ու տղայի անցյալը հաշվի առնելով իրեն կհավատան ''և այդպես շուրջ ութ ամիս շարունակեց բռնի հանդիպել'', համարյա ամեն օր,-պատմում է Արայանը: Արեյանի ինֆորմացիան չի կարելի օբյեկտիվ համարել քանի որ հայտնի չէ սրա շուրջ Անժելայի մեկնաբանությունները, ակնհայտ է որ աղջկա անվան շուրջը կազմակերպված կեղտոտ խաղեր է գնում, իսկ ավելի վաղ (ներքևում) տրված հարցազրույցում Անժելան ասել էր գիտի ով է տարածել դրանք և «աբիժնիկ» է անվանել տարածողին:
Արեյանն արդեն մի քանի օր առաջ հարցաքննվել և ստորագրությամբ ազատ է արձակվել: Նա կասկածվում է պոռնոգրաֆիկ բնույթի նյութեր տարածելու մեջ, ՔՕ 263 հոդվածի հատկանիշներով, պատիժը նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից մինչեւ 400-ապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Կարեն Արեյանի հայրը օրենքով գող Շուրան է:
«Առաջին լրատվական»-ին ավելի վաղ տված իր հարցազրույցում Անժելա Սարգսյանն ասել է, մեջբերում. - ''«Արմենիա» հեռուստաընկերության տնօրինությունը ինձ աշխատանքից չի հեռացրել: Տնօրինությունը անձամբ ինձ կանչել է և ասել, որ ես աշխատանքից հեռացված չեմ: Իսկ ով չի ցանկանում ինձ հետ խաղալ՝ առաջարկել են դիմումներ գրել և դնել սեղանին: «Արմենիա» հեռուստաընկերության տնօրինությունը գիտի, թե իրականում ինչ է կատարվում, և քանի որ հասուն գիտակից մարդիկ են, հասկանում են, որ այստեղ ոչ մի բանում իմ մեղավորությունը չկա: ''-մեջբերման ավարտը:
Комментариев нет:
Отправить комментарий